USD377.31EUR436.81RUB4.7767

Հեռահաղորդակցության վճարումները կրկին հասանելի կլինեն վճարային տերմինալներով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը միջանկյալ միջոց է կիրառել Ucom, Viva Armenia և Telecom Armenia ընկերությունների նկատմամբ՝ մինչև հարուցված վարույթի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերություններին անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետի և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հնարավորությունը Tel-Cell, EasyPay, Idram և Fast Shift ընկերությունների ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային դրամապանակների և հավելվածների միջոցով՝ պահպանելով ֆիքսված չափի միջնորդավճարները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ