USD389.76EUR406.4RUB3.79

ՀՀ առևտրային բանկերը շահույթով են աշխատում

ՀՀ բոլոր բանկերը 2024թ․ դրությամբ շահույթով են աշխատել։ 2023թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ շահույթով աշխատող բանկերի թիվը կազմում էր 15։ 2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող բանկերի քանակը 18 է, իսկ գործող մասնաճյուղերի թիվը՝ 527։ 2024թ․ առաջին եռամսյակի կտրվածքով բանկային համակարգում իրավիճակը կայուն է, և ֆինանսական համակարգն աշխատում է նորմալ՝ բավարարելով սպառողների տարատեսակ ֆինանսական պահանջմունքները։ 2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ակտիվների ծավալները կազմել են 9,4 տրլն դրամ։  2023թ․ դեկտեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 2,7%-ով։ ՀՀ առևտրային բանկերի պարտավորությունների ծավալները 2024թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է 7,96 տրլն դրամ։ Վերջինս 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 1,9%-ով։ 2024թ․ մարտի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ ընդհանուր կապիտալիծավալներն աճել են 7,2%-ով՝ կազմելով 1,5 տրլն դրամ։ Ընդհանուր կապիտալի ծավալներում 54% մասնաբաժին ունեն կանոնադրական հիմնադրամի ծավալները, 27%մասնաբաժին՝ առևտրային բանկերի ընդհանուր չբաշխված շահույթի ծավալները։ Բանկային համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո կայունությունը ֆինանսական համակարգում դեռևս պահպանվում է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ