USD382.97EUR447.65RUB4.7698

ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով աճել է 2025-ի հունվար-հուլիսին

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության աճը կազմել է 88.7% կամ 17.2 մլն ԱՄՆ դոլար։ Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը ընդգծում է, որ որոշ պսևդոփորձագետների կողմից ներկայացված տնտեսական կոլապսի վարկածները չեն համապատասխանում իրականությանը, և արտահանումը ստեղծում է դրական ազդեցություն պետության ու բիզնես միջավայրի վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ