USD389.76EUR406.4RUB3.79

«ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի խոսքով՝ այս համաձայնագիրը կբացի նոր առևտրային հնարավորություններ և կպարզեցնի բիզնես վարելու ընթացակարգը։ «Սա այն խոստումների մի մասի կատարումն է, որոնց մասին խոսվել է ապրիլի 5-ին Բրյուսելում»,- ասել է Օ՛Բրայենը Երևանում կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ հանդիպման ժամանակ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ