USD389.76EUR406.4RUB3.79

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՎԶԵԲ-ի հետ նոր վարկային համաձայնագրի ստորագրմանը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՎԶԵԲ-ի հետ նոր վարկային համաձայնագրի ստորագրմանը, և ՎԶԵԲ-ից 236 մլն եվրո կներգրավվի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան՝ շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցման համար։

Սիսան-Քաջարան ճանապարհը բաժանել են երեք 27,12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի, 8,65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատվածի և 24,25 կմ երկարությամբ հարավային ենթահատվածի․ «Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին»,- ասել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դարձնելով 60 կմ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ