Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց խնայողություններով ձեռք բերել ռազմավարական ընկերությունների բաժնետոմսեր՝ դառնալով այդ ընկերությունների բաժնետերեր, ժառանգելով դրանք իրենց սերունդներին կամ օգտագործելով ըստ հայեցողության։
«Սա ռազմավարական նպատակ է, որն ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) դեպքում», – նշել է վարչապետը՝ ընդգծելով քաղաքացիների մասնակցության կարևորությունը երկրի տնտեսական առանցքային ակտիվների կառավարմանը։