Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ վերջին օրերին վրացական անցակետերում գրանցված կուտակումների պատճառով նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։
Այս քայլը ձեռնարկվել է հօգուտ տնտեսվարողների՝ կանխելու համար ժամային ու նյութական կորուստները։ Միջոցառումը ժամանակավոր է և կդադարեցվի այն պահին, երբ վրացական կողմի թողունակության խնդիրները կարգավորվեն։
ՊԵԿ-ը խոստանում է ընթացիկ տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողներին իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ։