Հայաստանի երեք քաղաքներում՝ Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝
◾️ Վանաձորում՝
- Վարդանանց փողոցի հարակից տարածքում փոշու մակարդակը բարձր է եղել սեպտեմբերի 24-26-ին,
- Ծատուրյան փողոցում՝ սեպտեմբերի 21-ին և 25-ին,
- Հերացի փողոցում՝ սեպտեմբերի 21-ին, 23-ին և 27-ին։
◾️ Ալավերդիում՝
- Սանահին սարահարթի Գայի փողոցի և Դեբեդի փողոցի հարակից տարածքներում՝ սեպտեմբերի 22-24-ին, ինչպես նաև Դեբեդի փողոցում՝ 27-ին։
- Սայաթ Նովա փողոցի շրջակայքում ցուցանիշները մնացել են նորմայի սահմաններում։
◾️ Հրազդանում՝
գերազանցումը գրանցվել է սեպտեմբերի 23-ին։
◾️ Գյումրիում՝
փոշու պարունակությունը նորմայի սահմաններում է։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը շեշտում է, որ նմանատիպ բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել եղանակային պայմաններով, տեղանքի ռելիեֆով և ավտոտրանսպորտի ակտիվությամբ։