ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գնելու է ամերիկյան Chainalysis ծրագրային փաթեթը՝ կրիպտոարժույթով գործարքները վերահսկելու համար։ Ծրագիրը կարող է վերահսկել ոչ միայն միջոցների շարժը «կրիպտոաշխարհում», այլ նաև գործարքները դրա և իրական փողերի աշխարհի միջև, այսինքն՝ հետևել գործարքներին՝ դրանք «կրիպտո» և հակառակը փոխանցելու համար: Այն կարող է օգնել բացահայտելու անօրինական եկամուտների թաքցման և լվացման դեպքերը: