2024թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլ 830,3 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Պետական պարտքն աճել է ներքին պարտքի պատճառով։ Եթե 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներքին պարտքը կազմել է 2 տրլ 163.1 մլրդ դրամ, ապա 2024թ. օգոստոսի 31-ի դրությամբ այն աճել է 30 մլրդ 191 մլն դրամով` կազմելով 2 տրլ 389.1 մլրդ դրամ։