USD389.76EUR406.4RUB3.79

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

Խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն, որը վճարել է 19 մլրդ 907 մլն 415 հազար դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը 6-րդ հորիզոնականն էր զբաղեցնելով վճարել է 5 մլրդ 339 մլն 559 հազար դրամ։ 2-րդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է վճարելով՝ 18 մլրդ 162 մլն 346 հազար դրամ։ 3-րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 15 մլրդ 626 մլն 783 հազար դրամ, որը նախորդ տարի երկրորդ տեղում էր։ 4-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ վճարելով 13 մլրդ 215 մլն 530 դրամ։ 5-րդ տեղում «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն՝ «Վեստա» խանութների ցանցը՝ մուծելով 8 մլրդ 810 մլն 850 հազար դրամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ