Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքային առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 4.5 միլիարդ դոլար, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 9.2 միլիարդ դոլար։
Ազգային ժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ այս տվյալները լիովին համընկնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահի՝ առևտրաշրջանառության աճի վերաբերյալ կանխատեսումը չի համապատասխանում իրականությանը։
Թունյանի խոսքով՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ առևտրաշրջանառության նվազման միտումը շարունակվում է, ինչը կապված է տնտեսական և լոգիստիկ մի շարք գործոնների հետ։