Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդերը ներդրում են կատարել Formula VC վենչուրային ֆոնդում, որը թիրախավորում է ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ-ում: Ներդրման այս որոշումը ՀՀ տնտեսության իրական հատվածի և ձեռներեցության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Նման այլընտրանքային ներդրումները նպաստում են կենսաթոշակային ֆոնդերի պորտֆելների դիվերսիֆիկացմանը։ Նշենք, որ կենսաթոշակային ֆոնդերի կողմից ներդրումների ծավալը 1 մլն 30 հազար ԱՄՆ դոլար է` ամիսներ տևած մանրակրկիտ վերլուծությունների արդյունքում, որի ընթացքում գնահատվել են վենչուրային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, առկա ներդրումային պորտֆելի ընկերությունների պոտենցիալը, աճին նպաստող գործոնները, ընդհանուր ռիսկի մակարդակը, սպասվող ներդրումները, ֆոնդի կառուցվածքը և այլ ցուցանիշներ։