USD389.76EUR406.4RUB3.79

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը՝ Երևան-Ուրումչի թռիչքի մասին

China Southern Airlines-ի վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 3-ից կիրականացվի ուղիղ չվերթ Ուրումչի-Երևան ուղղությամբ, որը կդառնա Չինաստանից դեպի Հայաստան իրականացվող առաջին կանոնավոր չվերթը։ 

Նոր մեկնարկած չվերթը կիրականացվի China Southern Airlines ավիաընկերության կողմից, CZ5091/2 համարի չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով և կարող է ապահովել ավելի քան 300 նստատեղ:

CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի  Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է: Հայ ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ