USD390.14EUR409.14RUB3.75

ՀՀԿԲ ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ ամառային 2 դպրոցի բացման արարողություն

Հուլիսի 8-ին ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ ամառային երկու դպրոցի բացման հանդիսավոր արարողություն։

Yerevan Economic School-ի հետ համատեղ կազմակերպվող YES ամառային դպրոցի նպատակը երիտասարդ տնտեսագետների շրջանում հետազոտական հմտությունների զարգացումը և տնտեսական քաղաքականության ոլորտի ապագա առաջնորդների պատրաստումն է։

Մակրոտնտեսական ամառային դպրոցը, որը The Better Policy Project-ի հետ համագործակցության արդյունք է, մասնակիցներին ներկայացնելու է տարեսկզբին ԿԲ-ում ներդրված նոր սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգը (FPAS Mark II)՝ շեշտադրելով մակրոտնտեսական քաղաքականության ժամանակակից զարգացումներն ու մարտահրավերները: Ամառային դպրոցները հյուրընկալելու են 10-ից ավելի երկրի ներկայացուցիչների և բանախոսների տարբեր առաջատար համալսարաններից և քաղաքականություն ձևավորող կառույցներից՝ Մորիս Օբսթֆելդ (Berkeley), Չարլզ Գուդհարթ (London School of Economics), Դուգլաս Լաքստոն (The Better Policy Project), Ռուբեն Ենիկոլոպով (Universitat Pompeu Fabra), Մատիաս Պոլբորն (Vanderbilt), Վլադիմիր Ասրիյան (Barcelona School of Economics) և այլք։ Այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ հաշվի առնելով հետազոտական գերազանացության և փաստերի վրա հիմնված քաղաքականության իրականացման ԿԲ հանձնառությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ