Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված №61 մանկապարտեզը կրկին բացել է իր դռները փոքրիկների համար։ Այժմ այստեղ 260 երեխա կարող է խաղալ և սովորել ապահով ու հարմարավետ պայմաններում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ նորոգման աշխատանքները հնարավորություն են տվել մանկապարտեզը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին և ապահովել երեխաների լիարժեք զարգացման համար անհրաժեշտ միջավայրը։