Հիմնանորոգվել է Մ-6 միջպետական ճանապարհից դեպի Դսեղ տանող Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող կամուրջը։ Կամուրջը բաղկացած է 7 թռիչքներից, կամրջի երկարությունը՝ 117մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 6.9 մ, երկու կողմերում առկա են մայթեր՝ յուրաքանչյուրը 0.75մ լայնությամբ։