USD389.19EUR410.52RUB3.88

Հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածը։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին անգամ նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվել է 2000-ական թվականների սկզբին։ 14կմ ճանապարհն անցնում է Վարդենյաց լեռնանցքով։ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, կատարում է հողային աշխատանքներ, նորոգում է ճանապարհային ծածկը, կատարվում է ասֆալտապատում, կառուցվում են կողնակները, որոշ հատվածներում նախագծով նախատեսված է հիմքի գրունտի փոփոխություն։ Մոտ 8կմ-ն արդեն ասֆալտապատվել է, մյուս 6կմ-ի վրա շինաշխատանքները շարունակվում են։

Շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ