Հայաստանում 2025 թվականի հունվար–սեպտեմբերին հիփոթեքային վարկերի տոկոսների գծով քաղաքացիներին վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ, ինչը գերազանցում է 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցի իր էջում։
Վարչապետի ներկայացրած տվյալներով՝
- 2025թ․ հունվար–սեպտեմբերի ցուցանիշը 65.5 մլրդ դրամով կամ 1399%–ով ավելի բարձր է, քան 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը։
- Այս տարի ծրագրից օգտվում է 62,139 քաղաքացի, մինչդեռ 2018-ին շահառուների թիվը կազմում էր ընդամենը 4,021։ Այսինքն՝ աճը հասել է 1445%։
- 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված կամ կառուցվող բնակարանների և տների թիվը կազմում է 46,056, ինչը 1714%–ով ավել է 2018թ․ ցուցանիշից։
Փաշինյանի խոսքով՝ այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության և բնակարանային շուկայի աշխուժացման մասին․
«Հիփոթեքային եկամտահարկի վերադարձի ծրագիրը շարունակվում է զարգանալ և դառնում է մեր քաղաքացիների համար կարևոր սոցիալական և տնտեսական աջակցություն»։