Հնդկաստանի լոգիստիկայի առաջատար Bharat Freight Group of Companies ընկերության ներկայացուցիչների գլխավորությամբ հնդկական գործարար պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Այցի նպատակն է ուսումնասիրել ներդրումային հնարավորություններ՝ երկրի տարբեր ոլորտներում։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններ լոգիստիկայի, բազմամոդալ տրանսպորտի, կանաչ էներգետիկայի, սննդի վերամշակման և առողջապահական տուրիզմի ոլորտներում։
Հայաստանյան կողմը ներկայացրել է երկրի բիզնես միջավայրի առավելություններն ու ռազմավարական հնարավորությունները՝ որպես տարածաշրջանային հարթակ հնդկական կապիտալի համար։