USD389.76EUR406.4RUB3.79

Հնդկաստանի համար չափազանց կարևոր է Իրանի և Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային երթուղու մշակումը.ORF նախագահ Սամիր Սարան

Հնդկաստանի համար չափազանց կարևոր է Իրանի և Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային երթուղու մշակումը, որը երկիրը կապելու է Վրաստանի և Սև ծովի ավազանի հետ, ասել է Observer Research Foundation-ի նախագահ Սամիր Սարանը։

«Այս տրանսպորտային միջանցքը չափազանց կարևոր է, և դրա դերը միայն կաճի»,- ասաց նա։ Սարանը Հարավային Կովկասի տարածաշրջանը համարում է Հյուսիսային և Հարավի, Արևմուտքի և Արևելքի երկրներին կապող կարևոր օղակ։ Այս առումով նա չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ հենց այն հանգույցը, որով կանցկացվեն մուլտիմոդալ տրանսպորտային ուղիներ։

ORF-ը պոտենցիալ արժեքավոր նյութեր է տրամադրում Հնդկաստանի կառավարության քաղաքականություն մշակողներին և որոշումներ կայացնողներին, ինչպես նաև Հնդկաստանի քաղաքական և գործարար համայնքներին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ