Հնդկաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը տասնամյակի վերջում կարագանան մինչև 9 տոկոս՝ Չինաստանի 3,5 տոկոսի համեմատ։ Չինական տնտեսությունը ցույց է տալիս աճի տեմպերի դանդաղում, և արևմտյան գործընկերները Պեկինին ավելի շատ տեսնում են որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր։ Միաժամանակ աճում է Հնդկաստանի ֆոնդային շուկան, երկիրը գրավում է օտարերկրյա ներդրողներ և նոր առևտրային պայմանագրեր է կնքում այլ երկրների հետ։