USD390.68EUR443.11RUB4.7597

Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխվել 1.5 միլիոն iPhone. Reuters

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը բեռնատար չարտերային թռիչքներ է կազմակերպել՝ Հնդկաստանից ԱՄՆ տեղափոխելով 600 տոննա կամ մոտավորապես 1.5 միլիոն iPhone։ Ընկերությունը մեծացրել էր արտադրությունը Հնդկաստանում՝ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից խուսափելու համար։

iPhone-ների գինը ԱՄՆ-ում կարող է կտրուկ բարձրանալ, քանի որ ընկերությունը մեծապես կախված է Չինաստանից ներմուծումներից։ Համեմատության համար՝ Հնդկաստանից ներմուծման մաքսատուրքը 26% է, բայց այն կասեցվել է Թրամփի հայտարարած 90-օրյա դադարի արդյունքում, որը չի ներառում Չինաստանը։

Apple-ը համագործակցել է Հնդկաստանի Չեննայի օդանավակայանի հետ՝ արագացնելով մաքսային ընթացակարգերն ու կրճատելով մաքսազերծման ժամանակը 30 ժամից մինչև 6 ժամ։ Մարտ ամսից սկսած՝ մոտ 6 բեռնատար ինքնաթիռ, յուրաքանչյուրը 100 տոննա տարողությամբ, արդեն մեկնել են ԱՄՆ, վերջինն էլ մեկնել է հենց այն շաբաթ, երբ նոր մաքսատուրքերը սկսել են գործել։ iPhone 14-ի և լիցքավորման լարի փաթեթավորված քաշը կազմում է մոտ 350 գրամ, ինչը նշանակում է՝ 600 տոննա բեռը համապատասխանում է մոտ 1.5 միլիոն սարքի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ