Նվազել է Հայաստանում եկած հնդիկների թիվը։
«Ունեինք դրսից Հայաստան եկած աշխատանքային միգրանտներ՝ միջազգային այցելուներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր կվալիֆիկացիա ունեցող մարդկանց, այլ նաև՝ ցածր։ Երեկ նայում էինք թվերը. պաշտոնական վիճակագրության համաձայն Հնդկաստանի եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն Հայաստանում չէ, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին»,-մանրամասնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, թե խոսքը 2023 թվականի սկզբից սկսած եկած հնդիկների մասին է։
«Պիկի ժամանակ ունեինք 17 հազար հոգի։ Մեր վերջին դիտարկումներով՝ այս պահին Հայաստանում գտնվողները 11 հազար հոգի են»,-ասել է նա։