USD389.46EUR441.84RUB4.8034

Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման վրա

Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում։

«Պակիստանից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումն արգելվում է անմիջապես մինչև հետագա ծանուցում: Այս սահմանափակումը սահմանվում է ազգային անվտանգության և հանրային քաղաքականության շահերից ելնելով»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

«Այս արգելքից ցանկացած բացառություն պահանջում է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատումը», և հրամանագիրն ինքնին ուժի մեջ է մտնում «անմիջապես՝ մինչև հետագա ծանուցում»։ Հնդկաստանը նաև արգելում է պակիստանյան նավերի մուտքը իր նավահանգիստներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ