Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի փլվածքի վերաբերյալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ ճանապարհի 42-րդ կիլոմետրում տեղի է ունեցել մոտ 25 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ հողաշերտի փլուզում, ինչի հետևանքով վնասվել է ավտոճանապարհի մեկ գոտի։ Ճանապարհի այդ հատվածում նկատվել են ճաքեր՝ կրկնակի փլուզման վտանգով։ Այս պահին ճանապարհը երթևեկելի է միայն մեկ ուղղությամբ։
Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատում, իսկ պարեկային ծառայության աշխատակիցները՝ երթևեկության վերահսկում և սահմանափակում։