Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստան է այցելել 212 891 զբոսաշրջիկ, ինչը ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (203 810 զբոսաշրջիկ)։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ են գրանցվել՝
- Ռուսաստանից՝ 41%,
- Վրաստանից՝ 12%,
- Իրանից՝ 8%։
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է նաև տվյալ ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների մանրամասն վիճակագրությունը՝ ըստ սեռի, տարիքի և սահմանային անցման կետերի։