USD392.34EUR427.93RUB4.6774

Honda-ն և Nissan-ը կմիավորվեն

Ճապոնական ավտոարտադրողներ Honda-ն և Nissan-ը հայտարարել են միավորման ծրագրերի մասին՝ ստեղծելով վաճառքի ծավալով աշխարհում երրորդ խոշորագույն ավտոարտադրողը:

Ընկերությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Nissan կոնցեռնի ձեռնարկություն Mitsubishi Motors-ը նույնպես համաձայնել է միանալ բիզնեսի ինտեգրման բանակցություններին:

Ճապոնական ավտոարտադրողները հետ են մնում էլեկտրական մեքենաների արտադրության խոշոր մրցակիցներից և փորձում են միավորման միջոցով կրճատել ծախսերը և ետ բերել կորցրած ժամանակը: Միասին Honda-ն և Nissan-ը, Renault SA of France-ը և ավելի փոքր ավտոարտադրող Mitsubishi Motors Corp-ը ձեռք կբերեն մեծ մասշտաբներ, որպեսզի մրցեն Toyota Motor Corp.-ի և գերմանական Volkswagen AG-ի հետ։ Toyota-ն ունի տեխնոլոգիական համագործակցություն ճապոնական Mazda Motor Corp.–ի և Subaru Corp.–ի հետ։ Toyota-ն կմնա ճապոնական առաջատար ավտոարտադրողը:

2023 թվականին Honda -ն արտադրել է 4 միլիոն, Nissan-ը՝ 3,4 միլիոն մեքենա։ Mitsubishi Motors-ն արտադրել է ավելի քան 1 մլն մեքենա։

Օգոստոսին Nissan-ը, Honda-ն և Mitsubishi-ն հայտարարել էին, որ կկիսեն էլեկտրական տրանսպորտային միջոցների բաղադրիչները և համատեղ կուսումնասիրեն ինքնավար վարման ծրագրակազմը՝ ավելի լավ հարմարվելու էլեկտրական մեքենաների հետ կապված կտրուկ փոփոխություններին՝ Nissan-ի և Honda-ի միջև մարտին կնքված նախնական համաձայնագրից հետո։ Honda և Nissan ընկերությունները քննարկում են նոր հոլդինգային ընկերություն ստեղծելու հնարավորությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ