USD390.14EUR409.14RUB3.75

Հրապարակվել է ՀՀ-ի տնտեսական զարգացման ամփոփագիրը

ՀԲ հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը (ապրիլ): Փետրվարի ամսին ավանդներն ավելացել են 2.1 տոկոսով, իսկ վարկերը՝ 0.5 տոկոսով: Ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին պահպանել են կայունությունը: Շահութաբերությունն, ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, 2024 թ. փետրվարին աճել է` հասնելով 4.1 տոկոսի 2023 թ. դեկտեմբերի 2.7 տոկոսի համեմատ: Կապիտալի համարժեքության գործակիցը 2024 թ. փետրվարին պահպանվել է կայուն` 19.2 տոկոս:

«Չաշխատող վարկերի գործակիցը ևս բարելավվել է` հասնելով 2.2 տոկոսի: Բացի այդ, փետրվարին ավանդներն ավելացել են 2.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված էր արտարժույթով արտահայտված ավանդների ավելացմամբ:

Վարկերն ավելացել են ընդամենը 0.5 տոկոսով: Թեև դրամով արտահայտված վարկերն աննշան ավելացել են, դա փոխհատուցվել է արտարժույթով արտահայտված վարկերի մեկ տոկոս նվազմամբ:

Դա վարկերի դոլարիզացիայի գործակիցը նվազեցրեց` հասցնելով 35 տոկոսի 2024 թ. փետրվարին՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 տոկոս ցուցանիշի»,–ասված է ՀԲ ամփոփագրում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ