USD381.6EUR440.37RUB4.8463

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի իրականացվում. Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը արձագանքել է տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինս պնդում էր, թե Հրազդանի կիրճում քանդվում են բազալտե սյուները։

Քաղաքապետարանի Լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը շեշտել է, որ տվյալ հատվածում որևէ քանդման աշխատանք չի կատարվում։ Նրա խոսքով՝ իրականում վերանորոգվում է Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը, ինչպես նաև տարածքից հեռացվում է կուտակված շինարարական աղբը։

Սիմոնյանի խոսքով՝ աղբի հավաքումն ու տարածքի մաքրման աշխատանքները, հակառակը, թույլ են տալու ավելի բացել և տեսանելի դարձնել կիրճի բնական ժայռի տեսքը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ