USD389.76EUR406.4RUB3.79

Հռոմի պապը կմասնակցի G7-ի գագաթնաժողովին՝ քննարկելու AI-ը

Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապը կմասնակցի G7-ի աշխատանքներին: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կմասնակցի G7 այս տարվա գագաթնաժողովին՝ քննարկելու արհեստական բանականության մարտահրավերները: Դրա մասին ուրբաթ օրը հայտնել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Պապն այս տարի նախազգուշացրել էր արհեստական ինտելեկտի վտանգների մասին և կոչ արել, որպեսզի համաշխարհային կանոնակարգեր և զսպումներ կիրառվեն AI-ի վրահանուն ընդհանուր բարօրության: Դեռ հունվարին խոսելով արհետսական բանականության մասին նա դա անվանել է մեծագույն մարդաբանական մարտահրավեր և նախազգուշացրել «ճանաչողական աղտոտման» մասին, որը կարող է խեղաթյուրել իրականությունը:

G7-ի հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-15-ին Իտալիայի հարավային Պուլիա շրջանում, որին մասնակցում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի առաջնորդները, ինչպես նաև հատուկ հրավիրված մի քանի հյուրեր:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ