USD391.59EUR421.7RUB4.6712

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 10 մլն դրամի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 1 մլն դրամի չափով։ 

Մասնավորապես՝

1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է ընկերության լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի խախտման հանգամանքով, այն է ընկերությունը 2025 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատված դուրս գալու պարտադրանք ունեցող սպառողների մասով ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն, ինչն ավելի ուշ ճշտվել է, սակայն ժամանակին ճշգրիտ տեղեկատվության չներկայացման արդյունքում խոչընդոտվել է հանձնաժողովի՝ կարգավորման գործառույթների պատշաճ իրականացումը, ինչպես նաև խախտվել են մի խումբ սպառողների իրավունքները և օրինական շահերը,

2. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնների 84-րդ և 152.1-ին կետերով սահմանված պահանջների խախտման հանգամանքով, այն է համակարգի օպերատորի կարգավարական հրահանգով 2025 թվականի հունվարի 2-ին ժամը 14։00-ից մինչև հունվարի 4-ը, ժամը` 14։00-ն «Արմփաուեր» ՓԲԸ-ի էներգաբլոկն անջատվել է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացնելով էլեկտրական էներգիայի գնման ծախսի ավելացում, մինչդեռ նշված կանոնների 84-րդ և 152.1-ին կետերի համաձայն համակարգի օպերատորը էլեկտրական էներգիայի տարեկան հաշվեկշռի ճշտումները կատարելիս կարող էր փոխել «Արմփաուեր» ՓԲԸ-ի կայանի արտադրության գրաֆիկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի գնման ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ