USD389.19EUR410.52RUB3.88

Հունգարիան ևս սկսել է անել ամեն ինչ, որպեսզի գրավի անհատներին և ընկերություններին։ Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը

Հունգարիան ևս սկսել է անել ամեն ինչ, որպեսզի գրավի անհատներին և ընկերություններին։
Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը։

Հունգարական Nemzeti Kártya-ն (National card) ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է հունգարական կացության իրանվունք ստանալու համար՝ թե՛ աշխատանքի ընդունվելու, թե՛ բիզնես սկսելու համար:
Առավելությունները ներառում են՝
-Հատուկ կամ բարձր որակավորումներ չեն պահանջվում
-Ուժի մեջ է 2 տարի, կարող է երկարաձգվել ևս 3 տարի
-Հնարավոր է ընտանիքի միավորումը
-Մշտական բնակություն հնարավոր է 3 տարվա ընթացքում
-Կարող եք փոփոխել կարգավիճակը՝ առանց Հունգարիայից հեռանալու։

Այս բոլոր առավելությունները դարձնում են այս տեսակի կացության ֆորմատը շատ ավելի գրավիչ, քան սովորական աշխատանքային թույլտվությունը: 2024թ. հուլիսի 9-ից սկսած ութ երկրի քաղաքացիները կարող են դիմել այս տեսակի քարտի համար:

Նախկինում Nemzeti Kártya-ն հասանելի էր միայն Սերբիայի և Ուկրաինայի քաղաքացիների համար: Այժմ ցուցակը ընդլայնվել է և ընդգրկում է հետևյալ երկրները՝
-Սերբիա
-Ուկրաինա
-Բելառուս
-Բոսնիա և Հերցեգովինա
-Մոլդովա
-Մոնտենեգրո
-Հյուսիսային Մակեդոնիա
-Ռուսաստան

Nemzeti Kárty-ն իրականում հեշտ և արագ միջոց է բնակություն ստանալու համար, որին կարող է հաջորդել մշտական բնակությունը կամ քաղաքացիությունը։
Ավելին, կարգավիճակի փոփոխությունն ազատորեն հասանելի է, ինչը նշանակում է, որ Հունգարիայում հիմնվելուց հետո կարող եք ուսումնասիրել այլ հնարավորություններ ևս:

Հունգարիան իր նոր օրենքներով և Nemzeti Kártya-ով անում է ամեն ինչ, որպեսզի գրավի անհատներ և ընկերություններ, ինչը մենք չենք տեսնում մեր կառավարությունից։

Մեզ մոտ երեք տարի է հաշվարկներ են անում, մտածում են, քննարկում են, նորից են վերանայում, հետո խմբագրում են, նորից քննարկում, նորից ներկայացնում, նորից վերախմբագրում, հետո գնում է մեկ այլ գերատեսչություն, ու ինչ-որ չինովնիկի օրվա տրամադրությունից կախված այդ ամենը դրվում է մի կողմ։

Անգործության հետևանքով կրած վնասների համար այս երկրում որևէ մեկը պատասխան տալո՞ւ է։

Դ. Գրիգորյանի ֆբ էջից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ