ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ այս տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 23-ը Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը հատել է արդեն 502 բեռնատար՝ բեռնված հայկական ծիրանով։
Միայն վերջին 3 օրում ՌԴ է մտել 136 բեռնատար՝ նույնպես ծիրանով բեռնված։
Նախարարն ընդգծել է, որ արտահանման ծավալների աճն առավել ևս կարևոր է նկատի ունենալով մրգերի բերքահավաքի ակտիվ շրջանը։