USD389.76EUR406.4RUB3.79

Հունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը

Հունիսի 24-ին ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Վաճառվել է մոտ 1500 տոմս։ Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և Սվ։ Գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Երևանից դեպի Սև ծով տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Գնացքի մեկնումը 14:00 – ին, ճանապարհորդության ժամանակը ‘ 17,5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գլխավոր կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ-ի կայքում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ