USD381.75EUR446.19RUB4.7365

Հունվարի 1-ից ArCa քարտերով անկանխիկ վճարումների դեպքում կգործի 2% քեշբեք

Հունվարի 1-ից ArCa ազգային վճարային համակարգի քարտերով կատարված անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները կստանան 2 տոկոսի չափով հետվճար։ Այդ մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Քեշբեքը կփոխանցվի ինքնաշխատ եղանակով՝ մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Այն կտրամադրվի միայն 1000 դրամը գերազանցող անկանխիկ գործարքների դեպքում։

Ըստ սահմանված պայմանների՝ մեկ գործարքի շրջանակում հետվճարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 6000 դրամը, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 60 000 դրամը։

Ծրագրի նպատակն է խթանել անկանխիկ վճարումները և ընդլայնել ազգային վճարային համակարգի կիրառումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ