USD391.83EUR425.02RUB4.665

Հունվարի 1-ից Երևանի բոլոր հին ավտոբուսները կհեռացվեն և կփոխարինվեն նորերով

Խոսքը 9 քաղաքային երթուղիների մասին է, որոնք սպասարկում են հին Hyundai ավտոբուսները՝ թիվ 8, 27, 39, 42, 44, 46, 47, 57։

Կփոխարինվեն նաև հին Higer (մանուշակագույն) ավտոբուսները, որոնք սպասարկում են 6 քաղաքային երթուղիներ՝ թիվ 4, 45, 53, 54, 59, 65։

Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ արդեն իսկ պատրաստվել և քննարկվել է միջազգային գործընկերների հետ 250 18 մետր երկարությամբ էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման նախագիծ։ Նախատեսվում է միջոցներ ներգրավել Ասիական զարգացման բանկից։ Մինչև տարեվերջ ներդրումային ծրագիրը կփոխանցվի էկոնոմիկայի նախարարությանը՝ կառավարություն ներկայացնելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ