USD383.54EUR438.12RUB4.8865

Հյուսիս-Հարավ մայրուղու Տրանշ-2 հատվածում շուտով շահագործման կհանձնվի 8 կմ նոր ճանապարհ

Հյուսիս-Հարավ մայրուղու Տրանշ-2 հատվածում, որը շրջանցում է Ագարակի հնագիտական վայրը, շուտով շահագործման կհանձնվի 8 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհահատված։

Ըստ պատասխանատու մարմինների՝ ասֆալտբետոնե ծածկույթի աշխատանքներն արդեն ավարտվել են։ Կապալառու ընկերությունն այժմ իրականացնում է մետաղական արգելապատնեշների տեղադրում, ջրահեռացման համակարգերի բետոնապատում և մնացած տեխնիկական աշխատանքները։

Այս հատվածի շահագործումը կնպաստի ճանապարհային երթևեկության բարելավմանն ու տրանսպորտային հոսքերի առավել արդյունավետ կազմակերպմանը՝ միաժամանակ պահպանելով հնագիտական արժեքները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ