USD382.77EUR442.18RUB4.7703

Հյուսիս-Հարավի 8 կմ երկարությամբ նոր հատվածը շահագործման հանձնվեց

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ–Գյումրի հատվածում գտնվող Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կիլոմետր երկարությամբ նորակառույց ճանապարհը պաշտոնապես հանձնվել է շահագործման։

Նոր հատվածի բացման մասին տեղեկացրել է Տարոն Չախոյանը՝ ընդգծելով, որ այս ենթակառուցվածքային նախագիծը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ճանապարհային երթևեկության հարմարավետության, այլև պատմամշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից։

Նոր ճանապարհահատվածը կթեթևացնի բեռնափոխադրումները և կապահովի անվտանգ ու արագ կապ մարզերի միջև՝ նպաստելով Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման ընդհանուր ծրագրի առաջընթացին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ