Microsoft-ի խափանումը ազդել է միլիոնավոր մարդկանց և ընկերությունների վրա ամբողջ աշխարհում և, ամենայն հավանականությամբ, կմտնի պատմության մեջ: Ֆինանսական շուկան նույնպես տուժել է՝ թեև այնքան էլ ուժեղ չի տուժել, որքան ավիափոխադրումները, էլեկտրոնային առևտուրը, հեռուստատեսությունը և փրկարարական ծառայությունները: Ռելիզներում և նորություններում նշվում են «տասնյակ բանկեր և բորսաներ», որոնք «կանգնել են», սակայն իրական անուններ քիչ են նշվում:
Բանկերի աշխատանքներում հատկապես ուժեղ խափանումներ են գրանցվել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ մասնավորապես NAB, Commonwealth և Bendigo բանկերում: Փողի փոխանցումները չեն աշխատում IT ենթակառուցվածքներին հասանելիության կորստի պատճառով, իսկ խանութներում հսկայական հերթեր են առաջացել վճարումների խնդիրների պատճառով:
ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում՝ առցանց բանկինգի մուտքի հետ կապված խնդիրներ կան, և գործարքներն էլ անցնում են խափանումներով:
Down Detector-ը գրանցում է Visa-ի խափանումների մասին բողոքների կտրուկ աճ:
Այն երկրներից, որտեղ ծրագրային ապահովումը օգտագործվում է ոչ այնքան օրինական կերպով կամ չի թարմացվում ավտոմատ կերպով, խնդիրներ կարծես թե չեն նկատվում:
Հայկական բանկերից խափանումների մասին հաղորդումներ չկան: