International Business Machines-ը կգնի HashiCorp-ը 6,4 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով` ընդլայնելու իր քլաուդ ծրագրային արտադրանքները՝ օգտվելով AI-ի մեծ պահանջարկից:
IBM-ը HashiCorp-ի համար կվճարի 35 դոլար մեկ բաժնետոմսի համար: Երեքշաբթի HashiCorp-ի բաժնետոմսերն աճել էին գործարքի վերաբերյալ բանակցությունների մասին մամուլում հաղորդագրություններից հետո: HashiCorp-ի բաժնետոմսերն ավելացել են ավելի քան 4%-ով, մինչդեռ IBM-ն իջել է 7%-ով, քանի որ ընկերությունը առանձին հայտնել էր առաջին եռամսյակի եկամուտը, որը փոքր-ինչ ցածր է կանխատեսվածից: