ՀՀ ՆԳՆ «IDEMIA Smart Identity» և «A.C.I Technology» կոնսորցիումին հայտարել է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող
Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի և ծառայությունների պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի հաղթող է ճանաչվել «IDEMIA Group»-ի մաս կազմող «IDEMIA Smart Identity» և «Corporacion America Group»-ի մաս կազմող «A.C.I. Technology» ընկերությունների կոնսորցիումը:
Հաշվի առնելով ծրագրի կարևոր հանրային ենթակառուցվածքային նշանակությունը Հայաստանում՝ «IDEMIA Smart Identity» և «A.C.I. Technology» ընկերություններն ընտրվել են՝ հիմնվելով վերջիններիս՝ ամենակարճ ժամկետներում նման լայնածավալ առանցքային ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու ապացուցված կարողությունների, ինչպես նաև՝ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի և նույնականացման ավելի լայն լուծումների ոլորտում ընկերությունների համաշխարհային տեխնիկական առաջատարության վրա:
«Հայաստանի քաղաքացիներին ապահով կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելու այս կարևորագույն ծրագրին արժանանալը մեծ պատիվ է։ Մեր միջազգային փորձից գիտենք, որ մեր՝ նույնականացման լուծումները փոխում են երկրի քաղաքացիների կյանքը։ Նույնականացման վստահելի լուծումները ոչ միայն բարձրացնում են անվտանգությունը, այլև դուռ են բացում ավելի մեծ ներգրվվածության, տեղաշարժի և հիմնական ծառայությունների հասանելիության համար: Հայաստանի կառավարության ղեկավարությամբ և առաջնորդությամբ մեր կոնսորցիումը հանձնառու է Հայաստանի քաղաքացիներին մատուցելու նույնականացման բացառիկ ծառայություններ իրապես եզակի, հեշտությամբ հասանելի, բայց և շատ անվտանգ: Մենք այս պատասխանատվությանն անչափ լուրջ ենք վերաբերում և անհամբեր սպասում ենք մեկնարկին»,- մեկնաբանել է «IDEMIA Smart Identity» ընկերության գործադիր տնօրեն ԱնտուանԳրենյեն:
««IDEMIA Smart Identity»-ի հետ միասին համատեղում ենք համաշխարհային փորձը, փորձառությունը տեղական մշակույթի, համատեքստի և կարիքների մանրամասն ուսումնասիրության հետ: Ինչպես մեր կողմից ստանձնած այլ հանձնառություններում, տեղական անձնակազմի հավաքագրումը, վերապատրաստումը և հմտությունների բարձրացումը մեր հիմնական նպատակներից է և կենսական նշանակություն ունեն այս նախաձեռնության հաջողության համար», – հավելել է «A.C.I Technology» ընկերության ներկայացուցիչ Մարսելո Վենդեն:
Կոնսորցիումի լուծումը ներառում է Հայաստանի քաղաքացու նույնականացման ողջ ճանապարհը՝ սկսած նախնական գրանցումից մինչև փաստաթղթերի առաքում: Անձնագրերն ու նույնականացման քարտերը տեղական մակարդակով նույնականացվելու են Երևանի նույնականացման կենտրոնում, ինչից հետո բաշխվելու են հանրապետության թվով 23 արդիականացված սպասարկման կենտրոնների միջոցով՝ ստեղծելով ավելի քան 170 աշխատատեղ։ Նման ապակենտրոնացված մոտեցումն ու սպասարկման կենտրոնների գտնվելու վայրի մանրակրկիտ ընտրությունը Հայաստանի քաղաքացիներին կապահովեն առավելագույն հասանելիություն և հարմարավետություն:
Նախատեսվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում կսկսվի եվրոպական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան կենսաչափական փաստաթղթերի թողարկումը, ինչը լուրջ քայլ առաջընթաց է Շենգենյան գոտու վիզային ռեժիմի ազատականացման համատեքստում։
«IDEMIA Smart Identity» և «A.C.I. Technology» ընկերությունների կոնսորցիում
«IDEMIA Group» ընկերության մասին
«IDEMIA Group»-ը ներկայացնում է վճարման, կապի, մուտքի, նույնականացման, ճանապարհորդության և հասարակական վայրերի պաշտպանության ավելի պարզ և անվտանգ եղանակներ: Կենսաչափության և կրիպտոգրաֆիայի ոլորտում իր երկարամյա փորձով «IDEMIA»-ն զարգացնում է գերազանցության տեխնոլոգիաներ՝ ազդեցիկ, էթիկական և սոցիալապես պատասխանատու մոտեցմամբ: Ամեն օր «IDEMIA»-ն ապահովում է միլիարդավոր փոխազդեցություններ ֆիզիկական և թվային աշխարհում: «IDEMIA Group»-ը միավորում է շուկայի երեք առաջատար ձեռնարկությունների, որոնք առաջարկում են անչափ կարևոր լուծումներ.
· «IDEMIA Secure Transactions» – առաջատար տեխնոլոգիական մատակարար, որը առաջարկում է վճարման և կապի ավելի անվտանգ և դյուրին ուղիներ:
· «IDEMIA Public Security» – կենսաչափական լուծումների առաջատար համաշխարհային մատակարար, որն ապահովում է հարմարավետ և անվտանգ ճանապարհորդություն, հասանելիություն և պաշտպանություն:
· «IDEMIA Smart Identity» – կիրառում է կրիպտոգրաֆիկ և կենսաչափական տեխնոլոգիաներ՝ ապահովելու մեկ վստահելի նույնականացում բոլորի համար:
Մոտ 15,000 աշխատակիցներից բաղկացած համաշխարհային թիմով «IDEMIA Group»-ին վստահում են ավելի քան 600 պետականկազմակերպություններ և ավելի քան 2,400 ձեռնարկություններ ավելի քան 180 երկրներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.idemia.com և հետևեք @IDEMIAGroup-ին X-ում:
«A.C.I. Technology» ընկերության մասին
«A.C.I. Technology»-ն «Corporacion America Group»-ի դուստր ձեռնարկությունն է, որը գործում է Հայաստանի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ օդանավակայաններ, անշարժ գույք, ֆինանսներ և ագրոբիզնես: Հայաստանում ընկերությունն ունի ավելի քան 3000 աշխատակից։ Կոնսորցիումին մեծ օգուտ կբերի ընկերության՝ տեղական շուկայում զգալի ներգրավվածությունն և հայկական շուկային ծանոթ լինելը: Իր դուստր ձեռնարկությունների շնորհիվ «A.C.I. Technology»-ն մեծ փորձ ունի Լատինական Ամերիկայում գտնվող իր արտադրական ընկերությունում ժամանակակից խելացի քարտերի և փաստաթղթերի արտադրության ոլորտում: