USD382.97EUR447.65RUB4.7698

Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է. 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասի ֆիզիկական անձի կառուցապատման իրավունք։

Վճիռն ուժի մեջ մտնելուց հետո նշված հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին։ Նշվում է, որ նախկինում բավարարվել են 16 հայցադիմումներից 4-ը, որոնց արդյունքում համայնքին արդեն վերադարձվել են Անկախության 1/54 (436.8 քմ), Անկախության 1/41 (1500 քմ), Անկախության 18/6 (0.03 հա) և Վալանսի 1/27 (0.03 հա) հասցեների հողամասերը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ