Պլանավորված է, որ օգոստոսի 12-ի՝ Դոնալդ Թրամփի հարցազրույցը միլիարդատեր Իլոն Մասկի հետ տեղի կունենա արևելյան ժամանակով ժամը 20:00-ին (երեքշաբթի, Երևանի ժամանակով 04:00-ին) և կդառնա «դարի զրույցը», հայտնում է Թրամփի նախընտրական շտաբը:
«Նախագահ Թրամփը երկուշաբթի օրը՝ ժամը 20:00-ին, հարցազրույց կտա Իլոն Մասկին։ Սա կլինի դարի հարցազրույցը։ Եկեք Ամերիկային կրկին հզորացնենք», – ասվում է հանրապետական գործչի նախընտրական շտաբի հայտարարության մեջ: