USD384.19EUR450.58RUB4.9041

Իլոն Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության՝ «Ամերիկայի կուսակցության» ստեղծման մասին։

«Այսօր ստեղծվել է «Ամերիկայի կուսակցությունը»՝ ազատությունը ձեզ վերադարձնելու համար»,- գրել է Մասկը X սոցիալական հարթակում։

Նա նշել է, որ այս քայլը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն այժմ ապրում է «սնանկության, վատնումների և կաշառակերության պայմաններում՝ միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարության»։

Լրատվամիջոցները հայտնում են, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է, ով է այն ղեկավարելու և ինչ կառուցվածք կունենա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ