USD391.83EUR425.02RUB4.665

Իլոն Մասկը հայտարարել է առաջին Starlink արբանյակային «ուղիղ դեպի հեռախոս» միացման մասին

Իլոն Մասկը հայտարարում է, որ առաջին Starlink արբանյակային «ուղիղ դեպի հեռախոս» համաստեղությունն արդեն ավարտված է։

SpaceX Falcon 9-ը արձակել է 20 Starlink արբանյակ, այդպիսով ավարտելով իր նոր «ուղղակի դեպի հեռախոս» համաստեղության առաջին ուղեծրային շերտը, ինչպես հայտնել է Իլոն Մասկը X հարթակում։ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը գրել է X-ում, որ «առաջին Starlink արբանյակային ուղղակի դեպի բջջային հեռախոս համաստեղությունն արդեն ավարտված է։ Սա թույլ կտա չմոդիֆիկացված հեռախոսներին ապահովել ինտերնետ կապ հեռավոր տարածքներում։ Տեղեկատվության փոխանցման արագությունը մեկ ալիքի վրա մոտ 10 Մբ/վրկ է, բայց ապագա համաստեղությունները շատ ավելի հզոր կլինեն»։

SpaceX-ի պաշտոնական էջն էլ իր հերթին X-ում հայտարարել է. «Falcon 9-ը արձակել է 20 Starlink արբանյակ, ավարտելով մեր «Ուղղակի դեպի հեռախոս» համաստեղության առաջին ուղեծրային շերտը»։

Եթե դեռ չեք լսել Starlink-ի «ուղղակի դեպի հեռախոս» արբանյակային կապի հետաքրքիր նորամուծության մասին, ապա այն հնարավորություն է տալիս սմարթֆոններին ուղիղ կապ հաստատել արբանյակների հետ՝ շրջանցելով ավանդական բջջային կայանները։ Այս տեխնոլոգիան նպատակ ունի վերացնել «մեռած գոտիները»՝ բարելավելով կապը շարժական և IoT սարքերի համար, հատկապես հեռավոր վայրերում, որտեղ բջջային կապը դժվար կամ անհնար է։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ