USD384.47EUR450.83RUB4.8983

Իլոն Մասկը կանխատեսում է միլիարդավոր ռոբոտների դարաշրջան. Optimus-ը կթողարկվի 2025-ին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջին Optimus մարդանման ռոբոտները կհայտնվեն շուկայում արդեն 2025 թվականին։ Նրա տեսլականով՝ առաջիկա տասնամյակներում այս տեխնոլոգիան արմատապես կփոխի աշխարհը։

Մասկի խոսքերով՝ ապագայում մարդիկ ապրանքների ու ծառայությունների կարիք գրեթե չեն ունենա, քանի որ տասնյակ միլիարդավոր ռոբոտներ կկատարեն ցանկացած աշխատանք կամ կսպասարկեն մարդկանց՝ գրեթե անվճար։ «Ապրանքներն ու ծառայությունները գործնականում կլինեն անվճար։ Մարդիկ չեն ունենա ցածր կենսամակարդակ», — նշել է նա։

Morgan Stanley ֆինանսական ընկերության կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը աշխարհում կարող է օգտագործվել մինչև 1 միլիարդ մարդանման ռոբոտ։

Optimus-ը ծրագրավորված է կատարել մարդկանց փոխարինող ֆիզիկական աշխատանք՝ գործարաններից մինչև տնային սպասարկում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ