USD382.77EUR442.18RUB4.7703

Իլոն Մասկը կոչ է անում բոյկոտել Netflix-ը՝ ԼԳԲՏ հերոսներով մուլտֆիլմերի պատճառով

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, սոցիալական հարթակ X-ում (նախկին Twitter) սկսել է ակտիվ քարոզարշավ՝ հորդորելով իր 227 միլիոն հետևորդներին չեղարկել Netflix-ի բաժանորդագրությունները։ Մասկը դժգոհում է հարթակի «քաղաքական ուղղվածությունից» և ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ հերոսների ընդգրկումից մանկական մուլտֆիլմերում։

Արշավը սկսվել է այն բանից հետո, երբ «Dead End: Paranormal Park» անիմացիոն շոուում գլխավոր հերոս Բառնին հայտարարում է, որ ինքը տրանսգենդեր է։ Շոուն նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար, սակայն Մասկը դա որակել է որպես «փորձ երեխաների վրա ազդելու և նրանց արժեքային համակարգը փոխելու համար»։

Բառնի ձայնը հնչեցնող դերասան Զակ Բարակը, ով առաջին բացահայտ տրանսգենդեր դերասանն է Marvel-ի պատմությունում, պատասխանել է Մասկին՝ նշելով, որ «այդ շոուն շատերի կյանքն է փրկել»։

Մասկը քննադատել է նաև Netflix-ի այլ նախագծեր՝ «The Baby-Sitters Club» և «Cocomelon», պնդելով, թե հարթակը երեխաներին «մղում է այլ ուղղությամբ»։

Հատկանշական է, որ Մասկի դուստր Վիվիեն Ուիլսոնը, ով նույնպես տրանսգենդեր է, հրապարակավ քննադատել է հորը՝ հայտարարելով, որ չի ցանկանում կապ ունենալ նրա հետ։

Netflix-ը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել Մասկի հայտարարությունների վերաբերյալ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ