Իլոն Մասկը ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ հայտարարել է, որ մտադիր չէ աջակցել Դեմոկրատական կուսակցությանը և կարծում է, որ երկրին անհրաժեշտ են հանրապետականների իշխանությունը։ «Մի քանի տարի առաջ ես 100%-ով դեմոկրատներին էի քվեարկում: Հիմա կարծում եմ, որ մեզ հանրապետականներն են պետք, այլապես Ամերիկան կկործանվի»,- գրել է Մասկը սոցցանցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփն ու Մասկը գաղտնի հանդիպում էին ունեցել և Թրամփը Մասկից աջակցություն էր խնդրել: