USD384.47EUR450.83RUB4.8983

«Իմ “խորհրդավոր համագործակցությունը” սպասարկել է երևանցիների շահերը». Վագզեն Հարությունյանի արձագանքը «Հետքի» հրապարակմանը

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վագզեն Հարությունյանը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը՝ շեշտելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ձեռքբերված ավտոբուսները ոչ միայն եղել են ավելի մատչելի, այլ նաև տրամադրվել են անվճար։

«Իմ “խորհրդավոր համագործակցության” շրջանակներում Երևան համայնքը անվճար ստացել է 30 ավտոբուս, ինչի արդյունքում նաև նվազեց մինչ իմ պաշտոնավարման կնքված պայմանագրով ավտոբուսի ձեռքբերման գինը։ Այս փաստն ինքնին խոսում է, թե ով է սպասարկել երևանցիների շահերը և ով՝ վնասել դրանց։

Իմ պաշտոնավարման ժամանակ հաջորդ գնումն Zhongtong ընկերությունից կատարվել է էլ ավելի ցածր գնով, և նույնիսկ փոքր-ինչ անաչառ լինելու պարագայում ակնհայտ է դառնում՝ այս համագործակցությունը ում է օգուտ բերել», – նշել է Վագզեն Հարությունյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ